Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խոյ համայնքում տեղի ունեցավ ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, սպորտի գործիչ Ֆելիքս Ալիևի 86-ամյակին նվիրված ծանրամարտի բաց առաջնություն

08.06.2025

Հունիսի 7-8-ը Արմավիրի մարզի Խոյ համայնքում տեղի ունեցավ ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, սպորտի գործիչ Ֆելիքս Ալիևի 86-ամյակին նվիրված ծանրամարտի բաց առաջնություն։

Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության Սպորտի և երիտասարդության քաղաքականության վարչության մարզական կազմակերպությունների համակարգման բաժնի պետ Հարություն Եղոյանը։

Մրցաշարը համախմբել էր շուրջ 170 մարզիկ Հայաստանի տարբեր մարզերից՝ դառնալով կարևոր հարթակ երիտասարդների համար՝ ցուցադրելու իրենց պատրաստվածությունն ու մարզական առաջընթացը։

Մրցումային օրերին տիրող ջերմ և տոնական մթնոլորտը ևս մեկ անգամ փաստեց Ֆելիքս Ալիևի վաստակի կարևորությունն ու կենդանի ազդեցությունը հայկական մարզական իրականության վրա։

Արմավիրի մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ կատարած իր բացառիկ աշխատանքի համար Ֆելիքս Ալիևը պարգևատրվեց ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի կողմից շնորհակալագրով։

Շնորհակալագիր հանձվեց նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կողմից՝ գնահատելով նրա երկարամյա նվիրվածությունն ու նշանակալի ներդրումը մարզական դաշտում։

Ալիևի գործունեությունը մշտապես միտված է եղել թե՛ մարզիկների բարձր պատրաստվածության ապահովմանը, և թե՛ առողջ ապրելակերպի խթանմանը Հայաստանի ողջ տարածքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-09 17:55:19