Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը
09.06.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են վերջին շրջանում իրենց ոլորտներում իրականացված աշխատանքները։
Օրակարգով քննարկվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման ընթացքի, սուբվենցիոն ծրագրերի իրականացման, հունիսի 10–ին կայանալիք մարզի խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների և այլ հարցերի վերաբերյալ:
Իրավաբանական բաժնի պետի կողմից ներկայացվել է ընդհանուր տեղեկատվություն այն դատական գործերի վերաբերյալ, որոնցով մարզպետի աշխատակազմը հանդես է եկել որպես պատասխանող կողմ։
Զեկուցվել է նաև «Զարիշատ /Արամ/ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ»–ում Արյունատվության միջազգային օրվա հետ կապված իրականացվելիք արյունատվության միջոցառման նախապատրաստական աշխատանքների մասին։