Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2025 թվականի հերթական նիստը
10.06.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2025 թվականի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:
Մարզխորհրդի նիստի օրակարգային հարցերի հաստատումից հետո զեկույցներով հանդես եկան ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարները:
Մասնավորապես՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների 2025 թվականի բյուջեներով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ համայնքապետարանների կողմից իրականացված աշխատանքների մասին զեկուցեց ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Ա. Հակոբյան:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և իրականացվելիք աշխատանքների մասին ներկայացերց ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման իրականացման բաժնի պետ Լ. Մուշեղյանը:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իրականացված իրավական հսկողության արդյունքների մասին զեկուցեց ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի Իրավաբանական բաժնի պետ Լ. Հարությունյանը:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում քաղաքաշինության բնագավառում իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին ներկայացվեց ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Դ․ Ավետիսյանի կողմից:
Մարզի խորհրդի նիստն ավարտվեց օրակարգային հարցերի, հայտարարությունների ամփոփմամբ: