Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին
11.06.2025

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում 2023 թվականից իրականացնում է հանրակրթական դպրոցներին ժամանակակից տեխնիկայով զինելու «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագիրը։ Ծրագրի արդյունքում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 140 հանրակրթական դպրոց շահել է նորագույն ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային էկրան։
Այս տարի նույնպես ծրագիրը շարունակվում է. մրցույթի արդյունքում ևս 50 դպրոցի հնարավորություն կտրվի վաստակել նորագույն ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային էկրան։ Ծրագիրը երրորդ տարին անընդմեջ հնարավոր է դարձել իրականացնել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի, իսկ այս տարվանից նաև «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ։
Մրցույթ-ծրագրին կարող են դիմել «Աշխարհացույց» կրթական համայնքի շահույթ չհետապնդող այն բոլոր հանրակրթական դպրոցները, որոնք ունեն «Աշխարհացույց» կրթական հարթակի կիրառման առնվազն եռամսյա փորձառություն և նախկինում ծրագրի շրջանակում սմարթ-էկրան չեն վաստակել:
Մրցույթի թեման է՝ «Քարտեզագրելով ազգային և (կամ) համաշխարհային ժառանգություն ստեղծած անհատի ուղին»։ Մրցույթը կընթանա երկու փուլով: Դիմելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է։
Դիմելու ընթացակարգը և մանրամասն տեղեկատվությունը
http://armavir.mtad.am/files/announcements/20870.pdf