Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային այցով եղել է Վաղարշապատ համայնքում

13.06.2025

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային այցով եղել է Վաղարշապատ համայնքում՝ տեղում ծանոթանալու պետական համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքին։
Վաղարշապատ համայքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարը ծանոթացել է Էջմիածին բնակավայրի Արամ Մանուկյան 1-ին թաղամասի երեք փողոցների, Վահան Տերյան և Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոցների, ինչպես նաև Չարենց թաղամասի բազմաբնակարան շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Ծրագիրն իրականացվում է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ ընդհանուր 650,833,700 ՀՀ դրամ արժեքով։ Ֆինանսավորվելու է 35% կառավարության, 65% համայնքի համաֆինանսավորմամբ։
Ծրագրով նախատեսվում է վերանորոգել 2,808 մետր երկարությամբ և 25,600 քմ մակերեսով փողոցներ, ինչպես նաև 3,365 մետր երկարությամբ և 25,000 քմ մակերեսով բակային տարածքներ։ Շահառու է շուրջ 60,518 բնակիչ։
Աշխատանքային այցի շրջանակում մարզպետն այցելել է նաև Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցի շինհրապարակ։
Դպրոցի շինարարության պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1,399,656,000 ՀՀ դրամ։ Դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար։ Աշխատանքները մեկնարկել են 2025 թվականին, ավարտը նախատեսվում է 2026 թվականին։
Այցերի շրջանակներում Արգիշտի Մեխակյանը հանդիպել է շինարարական աշխատանքներ իրականացնող պատասխանատուների հետ, քննարկել նախագծային լուծումները, աշխատանքների ընթացքը և ժամկետները՝ շեշտադրելով աշխատանքների որակի ապահովման կարևորությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-13 17:47:03