Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ

16.06.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման հնարավորությունները։ Նախարարը հատուկ ընդգծել է, որ մարզերի համագործակցությունը նպաստում է փորձի փոխանակմանը, տեղական ինքնակառավարման կարողությունների զարգացմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Կողմերն անդրադարձել են նաև տնտեսական, կրթական և մշակութային ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարներին։
Հանդիպման ավարտին նախարար Խուդաթյանը գրառում է կատարել Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-17 18:13:08