Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սարդարապատի հերոսական հուշահամալիրում կայացավ ամառային զորակոչի մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառումը
16.06.2025
Սարդարապատի հերոսական հուշահամալիրում կայացավ ամառային զորակոչի մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էին Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը, համայնքների ղեկավարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով և հուշահամալիրում ծաղիկների տեղադրմամբ։ Օրհնության կարգը կատարեց Տ. Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով Հայաստանի համար և անվտանգ ծառայություն՝ բոլոր նորակոչիկների։
Ողջունելով ներկաներին՝ փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը շնորհավորեց նորակոչիկներին և նրանց ծնողներին ամառային զորակոչի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ և բարեհաջող ծառայություն։ Իր խոսքում նա նշեց, որ հայրենիքի պաշտպանությունը կարևոր առաքելություն է, որն այսօր ստանձնում են մեր նորակոչիկները։
Միջոցառման ավարտին նորակոչիկներին մարզպետ Արգիշտի Մեխակյանի և համայնքների ղեկավարների անունից հանձնվեցին հուշանվերներ։ Հայրենասիրական երգերի ներքո՝ բարձր տրամադրությամբ, նորակոչիկները ճանապարհվեցին ծառայության՝ ստանձնելու հայրենիքի պաշտպանի պատասխանատու դերը։
Բարի ծառայություն ենք մաղթում մեր նորակոչիկներին և բոլոր զինծառայողներին։