Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Խոյ համայնքի Մրգաստան և Հայթաղ բնակավայրեր

17.06.2025

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելել է Մրգաստան և Հայթաղ բնակավայրեր՝ հետևելու պետական ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցի ընթացքում մարզպետը նախ եղել է Մրգաստան բնակավայրում, ծանոթացել եկեղեցի տանող ճանապարհի կապիտալ վերանորոգման՝ սալարկման աշխատանքներին։
2023 թ. սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26,538,170 ՀՀ դրամ, որը ֆինանսավորվում է 50% կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակներում իրականացվում է Մրգաստանի Սուրբ Հովհաննես եկեղեցի տանող՝ 300 մ երկարությամբ և 1,800 քմ մակերեսով ճանապարհի վերանորոգում և տուֆով սալարկում։ Շահառուների թիվը՝ 1,540 մարդ։
Մարզպետն այցելել է նաև Մրգաստանի միջնակարգ դպրոց, զրուցել տնօրենության հետ, ծանոթացել առաջիկայում իրականացվելիք ծրագրերին։
Հաջորդիվ Արգիշտի Մեխակյանն այցելել է Հայթաղ բնակավայր, որտեղ 2022 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել է մանկապարտեզի վերակառուցում և ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության կառուցում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 216,208,437 ՀՀ դրամ։ Ֆինանսավորումը կատարվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ վերակառուցվել է մանկապարտեզի շենքը, անցկացվել է ջեռուցման համակարգ, փոխարինվել է տանիքը։ Կառուցվել է նաև կից միահարկ շենք՝ ներքին հարդարմամբ և ջեռուցման համակարգով։ Բարեկարգվել է մանկապարտեզի բակը։
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ տրամադրվել է նաև մանկապարտեզի գույքը։ Ծրագրի շահառու է հանդիսանալու 90 սան։
Շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը ծանոթացել է իրականացված աշխատանքների որակին, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ քննարկել նախագծային լուծումները՝ կարևորելով պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ու սահմանված ժամկետների պահպանումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-17 18:13:08