Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետը հյուրընկալել է միջազգային առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին ր նրանց մարզիչներին համար

18.06.2025

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր hյուրընկալել է մարզի այն մարզիկներին և մարզիչներին, ովքեր 2025 թվականին կայացած Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում գրավել են պատվավոր տեղեր։

Ողջունելով նրանց՝ մարզի ղեկավարը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքը` ընդգծելով, որ նման նվաճումները տարիների քրտնաջան աշխատանքի, նվիրվածության և արհեստավարժ պատրաստվածության արդյունք են։ Նա շնորհակալություն է հայտնել թե՛ մարզիկներին, թե՛ նրանց մարզիչներին՝ միջազգային հարթակներում Հայաստանի և մարզի պատիվը բարձր պահելու համար։

Հանդիպման ավարտին Արգիշտի Մեխակյանը մարզիկներին և նրանց մարզիչներին պարգևատրել է շնորհակալագրերով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-18 16:38:46