Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Արմավիրի Արվեստի քոլեջի հիմնադրման 35-ամյակին նվիրված հաշվետու ցուցահանդես-միջոցառումը

18.06.2025

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը և մարզպետի օգնական Մանվել Մելիքյանն այսօր ներկա են գտնվել Արմավիրի Արվեստի քոլեջի հիմնադրման 35-ամյակին նվիրված հաշվետու ցուցահանդես-միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում քոլեջի սաները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով՝ ներկայացնելով իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ուսանողների գեղարվեստական աշխատանքները։
Միջոցառումը ոչ միայն ամփոփեց քոլեջի ուսումնական տարվա արդյունքները, այլև ընդգծեց արվեստի կրթության կարևորությունը մարզում և վերարժևորեց մշակութային կրթօջախի 35-ամյա ուղին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-19 17:57:19