Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա կապակցությամբ

21.06.2025

Սիրելի՛ բուժաշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Դուք ընտրել եք բարդ, սակայն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկը։ Ձեր ամենօրյա աշխատանքով դուք պաշտպանում եք ամենամեծ արժեքները՝ մարդկային կյանքն ու առողջությունը։ Մարդիկ վստահում են ձեզ իրենց ամենաթանկը՝ իրենց և իրենց սիրելիների առողջությունը։
Ձեր մասնագիտական խոր գիտելիքներով, անշահախնդիր նվիրումով և մարդասիրական բարձր արժեքներով` դուք կարողանում եք կյանքի նոր հույս պարգևել և վերադարձնել հավատը ապագայի հանդեպ։
Խորին շնորհակալություն եմ հայտնում ձեր հետևողական, պատասխանատու ու հայրենանվեր ծառայության համար։
Ցանկանում եմ ձեզ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, տոկունություն, խաղաղություն, քաջառողջություն և ընտանեկան երջանկություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-24 18:18:42