Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է Վաղարշապատ համայնք
23.06.2025
Այսօր մարզպետ Արգիշտի Մեխակյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատի համայնքապետարանի ներկայացուցիչների և այլ ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Վաղարշապատ համայնք՝ դիտարկելու Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքը։
Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 500 միլիոն դրամ է։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին։