Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը շուրջ 63,7 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզին
26.06.2025
Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին շուրջ 63,7 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝
- Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում (աշխատանքներն ավարտվել են),
- Արաքս համայնքի Արաքս, Առատաշեն, Լուսագյուղ բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում (աշխատանքներն ավարտվել են),
- Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգում (կատարվել է աշխատանքների 95 տոկոսը):


