Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի հանրային քննարկու

27.06.2025

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը ՀՀ ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի հետ միասին եղել է Արմավիրի մարզպետի աշխատակազմում, որտեղ մեկնարկել են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի հանրային քննարկումները։ Քննարկումներին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը ողջունել է քննարկման մասնակիցներին, ներկայացրել նախաձեռնության նպատակն ու նախատեսվող փոփոխությունների ընդհանուր բովանդակությունը։ Այնուհետև պատգամավորը և մարզպետը պատասխանել են ներկաների հարցերին՝ կապված Խոյ և Վաղարշապատ համայնքների խոշորացման, գործառույթների օպտիմալացման, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև ՏԻՄ համակարգի հետագա արդյունավետության բարձրացման հնարավորությունների հետ։
Հանրային քննարկումները շարունակվել են Խոյ և Վաղարշապատ համայնքներում, որտեղ ևս բարձրացվել են տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության համար կարևոր մի շարք հարցեր։ Քննարկումների ընթացքում մասնակիցները ակտիվորեն արտահայտել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները՝ ընդգծելով բարեփոխումների տեղային առանձնահատկություններին համահունչ իրականացման անհրաժեշտությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 17:43:08