Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք

27.06.2025

Հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք։
Այցին մասնակցում էին Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարները, Ազգային ժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչներ։
Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել ուսուցչական կազմի և աշակերտների հետ՝ կարևորելով բարձրաձայնված խնդիրների լուծումը։
Քննարկման ժամանակ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են կրթության իրավունքի իրացման, տրանսպորտի հասանելիության, ազգային և էթնիկ ինքնության պահպանման, լեզվի, կրոնի, ավանդույթների և մշակույթի պահպանման մի շարք հարցեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 17:43:08