Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը

30.06.2025

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ոլորտներում իրականացված աշխատանքների ամփոփումը։
Քննարկվել են մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքների փաստաթղթավորման ընթացակարգերը, ինչպես նաև իրավական բնույթի հարցեր։
Իրավաբանական բաժնի պետը ներկայացրել է տեղեկատվություն այն դատական գործերի վերաբերյալ, որոնցում մարզպետի աշխատակազմը հանդես է եկել որպես պատասխանող կողմ։
Քննարկվել են նաև մի շարք ընթացիկ հարցեր, որոնց կապակցությամբ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ և ուղենշումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 17:43:08