Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
01.07.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, սոցիալական այլ հարցերի։
Փոխմարզպետը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ:
Տեղեկացնենք, որ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:
Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):