Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետմ այցելել է Բաղրամյան համայնք՝ նախօրեին տեղացած ուժգին կարկուտի հետևանքով պատճառված վնասները տեղում գնահատելու համար

01.07.2025

Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, ոլորտային պատասխանատուների, վարչական ղեկավարների ուղեկցությամբ այսօր աշխատանքային այց է կատարել Բաղրամյան համայնք՝ տեղում ուսումնասիրելու Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ և Դալարիկ բնակավայրերում նախօրեին տեղացած ուժգին կարկուտի հետևանքով պատճառված վնասները։
Այցի ընթացքում փոխմարզպետը դիտարկել է կարկուտից վնասված գյուղատնտեսական տարածքները, զրուցել համայնքների բնակիչների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Բնական աղետի հետևանքով զգալի վնաս է հասցվել ծիրանի, խաղողի, բոստանային և այլ մշակաբույսերի այգիներին ու ցանքատարածություններին։
Հանձնարարվել է համայնքային և մարզային պատկան ստորաբաժանումներին՝ անհապաղ իրականացնել վնասների նախնական գնահատում և կազմել համապատասխան փաստաթղթեր՝ հետագա ընթացակարգերի կազմակերպման նպատակով։
Արմավիրի մարզպետի աշխատակազմը շարունակելու է համագործակցությունը տուժած համայնքների ղեկավարության և բնակիչների հետ՝ հնարավորության սահմաններում ապահովելու պետական աջակցություն և օժանդակություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 17:43:08