Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի մասնակցությամբ
04.07.2025
Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի մասնակցությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։
Քննարկվել են Արաքս համայնքում պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Անդրադարձ է եղել նաև համայնքային զարգացման հեռանկարային ծրագրերին և դրանց ֆինանսավորման հնարավորություններին։
Մարզպետը կարևորել է համայնքներում իրականացվող ծրագրերի ժամանակին և որակով իրականացումը՝ ընդգծելով արդյունավետ համագործակցության և փոխադարձ պատասխանատվության անհրաժեշտությունը։