Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2025

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ։
1995 թվականին ընդունված Սահմանադրությունը դարձավ մեր անկախ պետականության անկյունաքարերից մեկը՝ ամրագրելով իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ձևավորման հիմնարար սկզբունքները։
Սահմանադրության արժեքները՝ օրինականություն, ազատություն, համերաշխություն, պահելն ու ամրապնդելն այսօր մեր յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։ Միայն այդ ճանապարհով կարող ենք կառուցել ուժեղ, արդար և ժողովրդավարական Հայաստան։
Հավատարիմ մնալով Սահմանադրությանը՝ մենք ոչ միայն ամրապնդում ենք մեր պետությունը, այլև մոտեցնում մեր ազգային իղձերի և համաժողովրդական նպատակների իրականացումը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, համախմբվածություն, բարօրություն և անսասան հավատ մեր երկրի ապագայի նկատմամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-11 15:57:52