Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունիսի 29-ից հուլիսի 7-ը Արմավիրի մարզի «Մերձավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվեց «Մեկ գույն՝ հազար գաղափար» ամառային դպրոց ճամբարային ծրագիրը
08.07.2025
Հունիսի 29-ից հուլիսի 7-ը Արմավիրի մարզի «Մերձավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվեց «Մեկ գույն՝ հազար գաղափար» ամառային դպրոց ճամբարային ծրագիրը։
Ծրագրի շրջանակում դպրոցականները հնարավորություն ունեցան խորացնելու ազգային արժեհամակարգի գիտակցումը, ձևավորելու համախմբվածության ոգին և զարգացնելու թիմային աշխատանքի հմտությունները։
Ամառային դպրոցի հանդիսավոր փակման արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ինչպես նաև այլ հյուրեր։