Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանին և համայնքապետարանի աշխատակիցներին

08.07.2025

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանին և համայնքապետարանի աշխատակիցներին։ Ներկա են գտնվել նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:
Մարզպետին ներկայացվել են Արմավիր համայնքում պետական բյուջեով և համայնքների տնտեսական ու սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով ավարտական, ընթացիկ և նախնական փուլերում գտնվող աշխատանքները, քննարկվել են դրանց վերաբերյալ մի շարք հարցեր։
Կարևորելով ներկայացված ծրագրերի կենսական նշանակությունը բնակիչների կյանքում՝ Արգիշտի Մեխակյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել այդ բոլոր աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը՝ պահպանելով աշխատանքի որակի չափորոշիչները և կատարման ժամկետները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 17:50:26