Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արգիշտի Մեխակյանն ու Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանն այսօր հանդիպում են ունեցել Խոյ համայնքի երիտասարդների հետ
08.07.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն ու Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանն այսօր հանդիպում են ունեցել Խոյ համայնքի երիտասարդների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի զարգացմանը, երիտասարդներին հուզող խնդիրներին և տարբեր ոլորտներում առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Մարզպետն ու համայնքի ղեկավարը պատասխանել են երիտասարդների հնչեցրած հարցերին։ Անդրադարձ է եղել կրթության, զբաղվածության, ենթակառուցվածքների բարելավման, մշակութային և սպորտային կյանքի խթանման հարցերին։
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը՝ նշելով, որ համայնքների զարգացման գործընթացում երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու առաջարկություններն առաջնային նշանակություն ունեն։