Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը hանդիպել է Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանին և համայնքապետարանի աշխատակիցներին

09.07.2025

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը hանդիպել է Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանին և համայնքապետարանի աշխատակիցներին։ Քննարկմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային բաժինների պատասխանատուները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է համայնքում իրականացվող ծրագրերի ընթացիկ պատկերը։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել պետական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն միջոցներով իրականացվող այն աշխատանքներին, որոնք գտնվում են տարբեր փուլերում՝ նախնականից մինչև ավարտական։ Քննարկվել են առկա խնդիրներն ու ծրագրերի պատշաճ իրականացման հնարավոր լուծումները։
Մարզի ղեկավարն ընդգծել է իրականացվող ծրագրերի ռազմավարական նշանակությունը՝ բնակիչների կենսամակարդակի բարելավման տեսանկյունից։ Նա նշել է, որ աշխատանքների արդյունավետ իրականացման համար առաջնահերթություն պետք է տրվի ինչպես ժամկետների պահպանմանը, այնպես էլ կատարման բարձր որակին և մշտական վերահսկողությանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 17:50:26