Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի մոտ ընդունելության է եղել #Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների հետ միասին։
09.07.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախաձեռնությամբ շարունակվում են համայնքապետարանների հետ աշխատանքային խորհրդակցությունները։ Այսօր մարզպետի մոտ ընդունելության է եղել Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների հետ միասին։
Քննարկմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։
Ներկայացվել է համայնքում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքը՝ ընդգրկելով թե՛ նախապատրաստական, թե՛ ընթացիկ և ավարտական փուլում գտնվող նախագծերը։
Քննարկվել են նաև առկա դժվարությունները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Մարզպետ Մեխակյանը կարևորել է նախաձեռնությունների իրականացումը համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում՝ ընդգծելով ծրագրերի ազդեցությունը բնակիչների բարեկեցության վրա։ Նա նշել է, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է ուղեկցվի հստակ ժամկետների պահպանմամբ, որակի նկատմամբ վերահսկողությամբ և պատասխանատու մոտեցմամբ։