Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում՝ Ֆերիկ համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի մասնակցությամբ

09.07.2025

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում՝ Ֆերիկ համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի մասնակցությամբ։
Քննարկմանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Ֆերիկ համայնքում պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին, դրանց ընթացքին, ինչպես նաև առկա խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին։
Մասնակիցները ներկայացրել են նաև համայնքի զարգացման հեռանկարային ծրագրերը, քննարկել դրանց ֆինանսավորման հնարավոր ուղիներն ու գործընթացները։
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը կարևորել է ազգային փոքրամասնությունների համար համակեցության բարենպաստ միջավայրի ապահովումը՝ ընդգծելով, որ պետական մակարդակով շարունակաբար իրականացվում են քայլեր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և նրանց բարեկեցությունը խթանելու ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 17:21:05