Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքների ղեկավարների ընդունելությունների շրջանակում մարզպետ Արգիշտի Մեխակյանի մոտ տեղի է ունեցել հերթական հանդիպումը

09.07.2025

Համայնքների ղեկավարների ընդունելությունների շրջանակում մարզպետ Արգիշտի Մեխակյանի մոտ տեղի է ունեցել հերթական հանդիպումը։ Այսօր մարզպետն ընդունել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանին և համայնքապետարանի աշխատակիցներին։
Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ ներկայացվել են Վաղարշապատում պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող, ավարտական փուլում գտնվող, ինչպես նաև նախատեսվող աշխատանքները, քննարկվել են դրանց հետ կապված մի շարք հարցեր։
Արգիշտի Մեխակյանն իր խոսքում կարևորել է ներկայացված աշխատանքները և նշել, որ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել ժամկետների ու աշխատանքի որակի պահպանման վերահսկողությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 17:21:05