Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր մասնակցել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ կայացած աշխատանքային քննարկմանը

10.07.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր մասնակցել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ կայացած աշխատանքային քննարկմանը՝ գազագեներատորային հակակարկտային կայանքների ներկայիս տեխնիկական վիճակի, դրանց արդյունավետությանը, ինչպես նաև մթնոլորտային երևույթների վրա դրանց ներգործության գիտական հիմնավորումների վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալները, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներ, Արարատի և Արագածոտնի մարզպետները, ինչպես նաև գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ Երևանի պետական համալսարանից և Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։
Հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է գործող համակարգի խնդիրները։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ներկայացվել են հնարավոր լուծումների տարբերակներ՝ ուղղված հակակարկտային պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։
Կարևորվել է միջգերատեսչական համագործակցությունը և մասնագիտական ներուժի ներգրավվածությունը։
Քննարկման արդյունքներով նախատեսվում է մշակել համապատասխան առաջարկություններ և նոր լուծումներ՝ հիմնված գիտական վերլուծությունների, միջազգային փորձի և լավագույն տեխնիկական հնարավորությունների վրա, այդ թվում նաև օրենսդրական լուծումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 17:21:05