Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը հավանություն է տվել Արմավիրի մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը:
10.07.2025

Հուլիսի 10-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ գործադիրը հավանություն է տվել Արմավիրի մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով մարզպետի աշխատակազմին շուրջ 48.8 մլն դրամ հատկացնելու մասին որոշման նախագծին։
Ստացված միջոցներով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
✔️Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրում, Գ. Մարզպետունի 15 հասցեում գտնվող նախկին կենցաղի տան՝ հանդիսությունների սրահի վերանորոգում և սեյսմիկ ուժեղացում։ Ծրագրի արժեքը կազմել է 47,638,386 դրամ։ Աշխատանքներն ավարտվել են․ նորոգվել և սեյսմիկորեն ուժեղացվել է 330 քմ տարածք։ Շահառու է բնակավայրի 760 բնակիչ։
✔️Արաքս համայնքի Լուսագյուղ բնակավայրում իրականացվել է ջրահեռացման համակարգի վերակառուցում՝ 31,133,007 դրամ արժեքով։ Աշխատանքներն ավարտվել են․ վերակառուցվել է 1050 գծամետր ջրահեռացման համակարգ, որի արդյունքում բարելավվել են 300 տնտեսության կենցաղային պայմանները։