Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
21.07.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Խորհրդակցության ընթացքում մարզպետի տեղակալին ներկայացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացին, մարզպետի աշխատակազմում ընթացող արխիվային աշխատանքներին վերաբերող տեղեկատվությունը։
Քննարկվել են տարաբնույթ հարցեր և խնդիրներ, որոնց վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարները Բարսեղ Նիկողոսյանի կողմից ստացել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։