Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը
22.07.2025
Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը տեղի է ունեցել «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։
Միջոցառմանը ներկա է գտնվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ով շրջանավարտներին մաղթել է բարի երթ և հաջողություններ բոլոր ասպարեզներում։
Քոլեջի սաները հանդես են եկել գեղարվեստական համարներով, որին հաջորդել է շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։