Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
30.07.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, սոցիալական այլ հարցերի։
Փոխմարզպետը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ:
Տեղեկացնենք, որ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:
Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):