Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարսեղ Նիկողոսյանն այցելել է Խոյ համայնքի Հայթաղ և Գեղակերտ բնակավայրեր

01.08.2025

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Խոյ համայնքի Հայթաղ և Գեղակերտ բնակավայրեր։

Հայթաղում նա եղել է բուժամբուլատորիայի շենքում, որտեղ հետևել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP) կողմից իրականացվող բուժհաստատության ներքին հարդարման աշխատանքներին։

Բարսեղ Նիկողոսյանը զրուցել է աշխատանքներն իրականացնող պատասխանատուների հետ, կարևորել գործի որակի պահպանումն ու նշված ժամանակահատվածում ավարտին հասցնելը։

Այնուհետև մարզպետի տեղակալի պաշտոնակատարն այցելել է Հայթաղի միջնակարգ դպրոց, որտեղ կրթօջախի տնօրենի ուղեկցությամբ շրջել է կառույցում, ուսումնասիրել շենքային պայմանները, քննարկել դպրոցի չվերանորոգված մասնաշենքին վերաբերող որոշ հարցեր, դիտարկումներ արել առաջիկայում վերանորոգման աշխատանքներ սկսելու վերաբերյալ։

Բարսեղ Նիկողոսյանի հաջորդ կանգառը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կառուցվող Գեղակերտի միջնակարգ դպրոցն էր։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1․789․800.000 դրամ։

Մարզպետի տեղակալի պաշտոնակատարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, զրուցել շինաշխատողների հետ, քննարկել ընթացիկ հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 17:55:19