Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարսեղ Նիկողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

04.08.2025

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։

Ներկայացվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացին, սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, ինչպես նաև այն դատական գործերի վերաբերյալ, որոնցով մարզպետի աշխատակազմը հանդես է գալիս որպես պատասխանող կողմ։

Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարները Բարսեղ Նիկողոսյանի կողմից ստացել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-08 16:59:33