Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ

07.08.2025

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանի, Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուցեկցությամբ այցելել է Արաքս համայնքի բնակավայրեր` ծանոթանալու սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին։

Նրանք շրջել են համայնքի Ջրառատ, Արաքս, Մեծամոր, Գայ և Ակնաշեն բնակավայրերում, որտեղ սուբվենցիոն, համայնքային և պետական ծրագրերի շրջանակներում կառուցվել են և ընթանում են կառուցվող մեծածավալ շինարարական աշխատանքներ։

Ջրառատ բնակավայրում ծանոթացել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցված մանկապարտեզի նոր շենքին, ինչպես նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում կառուցվող Ջրառատի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին:

Հաջորդիվ այցելել են Ջրառատ բնակավայրի մշակույթի տուն, որտեղ ծանոթացել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցված մշակույթի տան նոր շենքին։

Ջրառատ բնակավայրում այցելել են նաև Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոց, որն ունի 8 հիմնական և 5 երկրորդական հարթակ:

Ծանոթացել են նաև Ջրառատ բնակավայում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատությամբ մեկնարկած Լուսագյուղ-Ջրառատ տեղական նշանակության ավտոճանապարհի ԿՄ0+500-ԿՄ2+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։

Ուսումնասիրել են նաև Ջրառատ-Ջրարբի ճանապարահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը, որտեղ կառուցվում է նաև նոր ջրահեռացման համակարգ։ Աշխատանքները մեկնարկել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատությամբ։
Հաջորդ կանգառը եղել է Արաքս բնակավայրը, որտեղ ծանոթացել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցված 300 լիտր/վայրկյան հզորությամբ՝ 2 պոմպով պոմպակայանի աշխատանքներին, որն արդեն հանձնվել է շահագործման։

Հաջորդիվ այցելել են Մեծամոր և Գայ բնակավայրեր, որտեղ ծանոթացան սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցված և արդեն շահագործված մանկապարտեզների նոր շենքերին։

Մեծամոր բնակավայրի այցի շրջանակներում ծանոթացել են ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ վերանորոգվող նոր դպրոցի շենքի շինարարական աշխատանքներին։

Վերջին կանգառը եղել է Ակնաշեն բնակավայրը, որտեղ ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի և Արաքս համայնքի համաֆինանսավորմամբ կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մանկապարտեզի նոր շենք, որը նախատեսված է մոտ 60 երեխայի համար։

Այցի ավարտին պաշտոնյաները քննարկել են առաջիկա ծրագերը և մի շարք աշխատանքային հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-08 16:59:33