Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
08.08.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանի, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ այցելել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայր` ծանոթանալու բաշխիչ ցանցի հիմնանորոգման աշխատանքներին։
Նախատեսված է վերակառուցել մոտ 12.8 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 700 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 4.2 կմ երկարությամբ մուտքագիծ:
Նախարարը զրուցել է շինաշխատողների հետ, հետևել ընթացող աշխատանքներին, քննարկել որոշ հարցեր։