Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

11.08.2025

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանն հերթական աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։

Ներկայացվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացի, Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի 1-ին և 3-րդ բազմաբնակարան վթարային շենքերի բնակարաններում փաստացի բնակվող բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ հարցերը։

Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ փոխմարզպետը ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-11 15:57:52