Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարսեղ Նիկողոսյանն այցելել է Նորակերտի և Այգեկի դպրոցներ՝ հետևելու վերանորոգման աշխատանքների ընթացքին

12.08.2025

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը այսօր՝ օգոստոսի 12-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրերի միջնակարգ դպրոցներ։

Այցի ընթացքում Բարսեղ Նիկողոսյանը տեղում ծանոթացել է դպրոցի շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։

Նա զրուցել է շինաշխատողների հետ, տեղեկացել կատարված և սպասվող աշխատանքների մանրամասներին, ինչպես նաև քննարկել ընթացիկ կազմակերպչական ու տեխնիկական հարցեր` իր խոսքում կարևորելով աշխատանքների բարձր որակով իրականացումը և դրանց սահմանված ժամկետում ավարտին հասցնելը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-13 10:05:22