Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը հանդիպել է «ՍՄԱՅԼ ON» ամառային բակային ճամբարի մասնակիցներին
13.08.2025
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների ուղեկցությամբ, այցելել է Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց։
Այցի ընթացքում նա հանդիպել է «ՍՄԱՅԼ ON» ամառային բակային ճամբարի մասնակիցներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել ճամբարային ծրագրերով և տպավորություններով։ Երեխաների հետ միասին շրջայց է կատարել դպրոցում՝ ծանոթանալով ճամբարի առօրյային։
Ճամբարը, որը կազմակերպվել է «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի կողմից, միավորել է համայնքի 10-12 տարեկան 24 երեխաների։ Մասնակիցները մեծ ոգևորությամբ ներկայացրել են իրենց առօրյան, նախասիրությունները, կարդացած գրքերը, ինչպես նաև պատմել, թե ինչ մասնագիտություն են երազում ընտրել ապագայում։ Նրանք կիսվել են ընկերների հետ ունեցած լավ հիշողություններով, խաղային ու ուսուցողական ծրագրերից ստացած տպավորություններով և պատմել, թե ինչ նոր հմտություններ են ձեռք բերում ճամբարի ընթացքում։