Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ
14.08.2025
ՀՀ Արմավիրիմարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 12-ին անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ:
Նիստին ներկա էին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՆԳՆ ոստիկանության մարզային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ պաշտպանության նախարարության ՀԶԿ Արմավիրի մարզի զինվորական կոմիսար Արսեն Արզումանյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Լալայանը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության հանգամանքով պայմանավորված տարկետման իրավունքից օգտվող, ինչպես նաև 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:
ՀՀ ՊՆ ՀԶԿ Արմավիրի մարզի զինվորական կոմիսար Արսեն Արզումանյանը մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանին զեկուցեց զորակոչային միջոցառումների ընթացքի և վարժական հավաքների վերաբերյալ պահեստազորայինների ծանուցման աշխատանքների մասին, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս: