Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց ՎԱՂԱՐՇԱՊԱՏ talk-ը

15.08.2025

Օգոստոսի 14-ին, Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց ՎԱՂԱՐՇԱՊԱՏ talk-ը, որը կազմակերպվել էր «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի կողմից։

Միջոցառմանը մասնակցեցին Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ինչպես նաև աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ։

Սոնյա Բուդաղյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով երիտասարդության դերը համայնքային զարգացման գործընթացում։ Նա ընդգծեց, որ մարզպետարանը պատրաստ է սերտ համագործակցել երիտասարդների հետ՝ նրանց ներուժը առավել արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:57:38