Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
18.08.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Ներկայացվել են առաջիկա շաբաթվա պլանավորումները՝ ընդգծելով աշխատանքների արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը։
Բարսեղ Նիկողոսյանը հատուկ անդրադարձել է կարգապահական մի շարք հարցերի՝ շեշտելով աշխատանքի ներկայանալու պատշաճ կարգուկանոնի պահպանումը, բարձր պատասխանատվությամբ և կարգապահությամբ աշխատանքային պարտականությունների կատարումը։ Նա կարևորել է նաև ներքին փոխհամագործակցության և օպերատիվ արձագանքման մշակույթի ձևավորումը։
Քննարկվել են նաև ընթացիկ և կազմակերպական բնույթի այլ հարցեր։ Փոխմարզպետը ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ նպատակ ունենալով ապահովել աշխատանքների առավել համակարգված ընթացք և բարձրացնել կառավարման արդյունավետությունը։