Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ համայնք
25.08.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ համայնք՝ Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց։
Նրան ուղեկցել են լեգենդար ծանրորդ Յուրի Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի պարտականությունները կատարող, մարզպետի տեղակալի պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանը։
Նախարարի տեղակալը շրջել է մարզադպրոցի տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքներին, հանդիպել մարզիչների ու սաների հետ։
Յուրի Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պետության ուշադրության և հոգածության համար՝ ընդգծելով, որ մարզադպրոցում այսօր էլ մարզվում են շնորհալի երիտասարդներ։ Յուրի Սարգսյանը նշել է, որ մարզումային պայմանների բարելավման դեպքում հնարավոր կլինի ապահովել սաների թվի աճ ու առավել բարձր արդյունքներ գրանցել։
Ներկայում Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցում մարզվում է ավելի քան 170 սան, որոնք ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում՝ գրանցելով նշանակալի հաջողություններ։
Մանրամասն՝ https://escs.am/am/news/30931







