Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարությունը 239 միլիոն 311,5 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզին՝ մի շարք ծրագրերի իրականացման համար

28.08.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ Արմավիրի մարզին հատկացնել 239 միլիոն 311,5 հազար դրամ՝ մի շարք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։
Այդ թվում․

  • Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում՝18 մլն 690,0 հազար դրամ,
  • Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում՝ 2 մլն 852,7 հազար դրամ,
  • Մեծամոր համայնքի Բամբակաշատ և Հայկավան բնակավայրերի Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածի հիմնանորոգում՝ 80 մլն 977 հազար դրամ,
  • Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազաֆիկացում՝ 35 մլն 566,1 հազար դրամ,
  • Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Բաղրամյան, Զ․ Անդրանիկ և Գ․ Նժդեհ փողոցների գազիֆիկացում՝ 12 մլն 129,6 հազար դրամ,
  • Արաքս համայնքի Գայ գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցում՝ 9մլն 094,9 հազար դրամ,
  • Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 110 անհատական բնակելի թաղամասի գազաֆիկացում՝ 29 մլն 601,1 հազար դրամ,
  •  Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 40 շենքի 830քմ մակերեսի վերանորոգում՝ 11 մլն 294,8 հազար դրամ,
  • Արաքս համայնքի Մեծամոր գյուղի ջրահեռացման համակարգի վերակառուցում՝ 6 մլն 365,3 հազար դրամ,
  • Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Է.Թևոսյան փողոցի տուֆով սալարկում՝ 32 մլն 739,9 հազար դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-02 17:33:07