Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վաղարշապատում բացվեց «Աիդա» նորակառույց մանկապարտեզը

29.08.2025

2025 թ. օգոստոսի 29-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածնի Զվարթնոց թաղամասում տեղի ունեցավ «Աիդա» նորակառույց մանկապարտեզի հանդիսավոր բացումը։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը, Վաղարշապատի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Մեխակյանը, համայնքի ավագանու անդամներ, ծնողներ, հյուրեր, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող բարերար Գոռ Սահակյանը, որի աջակցությամբ էլ կյանքի է կոչվել մանկապարտեզի կառուցման նախագիծը։
Նորաբաց հաստատությունը նախատեսված է 120 երեխայի համար։ Մանկապարտեզը համալրված է ժամանակակից ուսումնասենյակներով, խաղասրահներով և կանաչապատ բաց տարածքով, ինչը հնարավորություն կտա ապահովել կրթության, դաստիարակության և հանգստի լիարժեք պայմաններ։
Վաղարշապատ համայնքի զարգացմանը ուղղված կարևոր ներդրումների, բնակիչների բարեկեցությանը նպաստող գործունեության, ինչպես նաև բարեգործական ծրագրերի իրականացման համար Գոռ Սահակյանը համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեց «Համայնքի ղեկավարի մեդալով»։
Բացման արարողության ընթացքում ներկաները շնորհակալություն հայտնեցին բարերարին, ընդգծելով համայնքի սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված այս նախաձեռնության նշանակությունը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-02 17:33:07