Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարսեղ Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
01.09.2025

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,
Շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։
Հայ ժողովրդի կյանքում կրթության դերն առանձնահատուկ նշանակություն է ունեցել։
Այսօր էլ կրթությունը բոլորիս կյանքում մեծ դեր է խաղում: Մարդկային քաղաքակրթության զարգացման, ազգերի ու ժողովուրդների ինքնահաստատման ու հարատևության հիմքում միշտ էլ եղել և մնում է գիտելիքի ու փորձի փոխանցումը սերունդներին:
Եվ այսօր՝ Գիտելիքի և դպրության օրը, իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլորիդ ու ցանկանում, որ նոր ուսումնական տարին բոլորիս համար լինի ինքնաճանաչման, նոր հմտությունների ձեռքբերման ու հաջողությունների ճանապարհ։
Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և բոլոր այն ուսանողներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք են դնում դպրոց ու բուհ։ Նոր ճանապարհը թող լինի լուսավոր ու արգասաբեր։
Հարգելի՛ մանկավարժներ, ձեր նվիրումը սերունդների կրթության գործում նույնպես անգնահատելի է։ Ձեր շնորհիվ մեր երեխաներն ուսանում են ազնիվն ու բարին, ճշմարիտն ու գեղեցիկը և դառնում են մեր հայրենիքին արժանի քաղաքացիներ, հասարակության լիարժեք անդամներ։
Կրկին շնորհավորելով Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ` մաղթում եմ բոլորիդ ուսումնական հաջողություններ և ամենայն բարիք։