Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզ է այցելել Ռումինիայի Կլուժ նահանգի նահանգային խորհրդի փոխնախագահ Վակար Իշտվանի գլխավորած պատվիրակությունը
05.09.2025
2025 թվականի սեպտեմբերի 5-ին Արմավիրի մարզ է այցելել Ռումինիայի Կլուժ նահանգի նահանգային խորհրդի փոխնախագահ Վակար Իշտվանի գլխավորած պատվիրակությունը։
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում հյուրերին ընդունել է մարզպետի խորհրդական Արսեն Պետրոսյանը։
Կողմերը քննարկել են դեռևս 2017 թվականի հուլիսի 1-ին ՀՀ Արմավիրի մարզի և Ռումինիայի Կլուժ նահանգի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում ձևավորված կապերի շարունակման և ակտիվացման հարցերը։ Հատուկ ընդգծվել է գյուղատնտեսության, այդ թվում՝ օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։
Վակար Իշտվանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հրավիրել Արմավիրի մարզի գործընկերներին այցելելու Ռումինիայի Կլուժ նահանգ։