Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն պաշտոնապես ներկայացրեց նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին
08.09.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում պաշտոնապես ներկայացրել է նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին։
Նախարարը շնորհավորել է պարոն Խաչատրյանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով նրա երկարամյա մասնագիտական փորձը, մարզին ու նրա խնդիրներին լավ ծանոթ լինելը և վստահեցրել, որ նոր մարզպետը կարող է արդյունավետ իրականացնել իր առջև դրված պատասխանատու առաքելությունը։
Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին՝ պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած նվիրված աշխատանքի համար։
Վահրամ Խաչատրյանն, իր հերթին,
շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և Կառավարությանը վստահության համար՝ նշել է, որ թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի լուծել առկա խնդիրները և նոր թափ հաղորդել Արմավիրի մարզի զարգացմանը։