Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ շրջայց է իրականացրել մարզի մի քանի բնակավայրերում
16.09.2025
Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ շրջայց է իրականացրել մարզի մի քանի բնակավայրերում` հետևելու խաղողի բերքահավաքի ընթացքին և մթերման գործընթացին։
▫️️ Այցի առաջին կանգառը Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի խաղողի այգում էր, որտեղ ընթացքի մեջ է խաղողի բերքահավաքը։
Այգին հիմնվել է կառավարության աջակցության ծրագրով՝ 0 % վարկով։ Շուրջ 20 հա տարածքով այգին ոռոգվում է կաթիլային համակարգով։
▫️Այցի հաջորդ կանգառը Արմավիր համայնքի Լուկաշին բնակավայրում գործող «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ի մթերման կետն էր։ Ընկերությունում խաղողի մթերումը սկսվել է սեպտեմբերի 2-ից ու մինչ այս պահը մթերվել է շուրջ 1200 տոննա խաղող։ Ընկերությունը շարունակաբար պատրաստ է իրականացնել մթերում` առաջարկի ողջ ծավալով։
▫️Մյուս կանգառը Մեծամոր համայնքի Արմավիր գյուղում գործող «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն էր։ Այստեղ արդեն մթերվել է 1000 տոննա խաղող և ընկերությունը պատրաստ է շարունակել մթերել անսահմանափակ քանակությամբ խաղող։
▫️Այցի վերջին կանգառը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գործող «Ոստան գինու գործարան» ՍՊԸ-ն էր, որտեղ խաղողի մթերման գործընթացն ավելի վաղ է մեկնարկել և արդեն մթերվել է 3500 տոննա խաղող։
✅️ Այցի ավարտին նախարար Պապոյանը նշեց, որ այս տարի ևս խաղողի մթերման գործընթացն անխափան կիրականացվի։