Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ

21.09.2025


Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի ամենամեծ նվաճումներից մեկը՝ անկախությունը։ Այն միայն անցյալի փառավոր հաղթանակ չէ, այլև ապագայի պատասխանատվություն, որի կրողը յուրաքանչյուրս ենք։

Անկախությունը մեզ հիշեցնում է, որ մեր ուժը մեր միասնականության և համախմբվածության մեջ է։ Եթե կարողացանք հաղթահարել անցյալի փորձությունները և կառուցել պետություն, ապա պարտավոր ենք նույն վճռականությամբ պահպանել ու զարգացնել այն։ Ազատությունը և պետականությունը նվեր չեն, դրանք ամեն օր վերաստեղծվող արժեքներ են, որոնք պահանջում են հավատ, աշխատասիրություն և անսահման նվիրվածություն։

Թող յուրաքանչյուրիս ներսում ծնվի այն պատասխանատվությունը, որը կօգնի շարունակաբար կառուցել այն Հայաստանը, որի մասին երազել ենք դարերով։

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։
Թող մեր երկրի երկինքը միշտ խաղաղ լինի, ժողովուրդը՝ բարեկեցիկ, և մեր անկախությունը՝ անսասան։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-22 17:41:08